Իրավական 

ԱՄՆ-ում ձերբակալվել է մայրը, որի երեխաներին գտել են սառնարանում

analitik.am

Դեթրոյթում ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, երբ իշխանությունները նրա երկու երեխաներին հայտնաբերել են սառնարանում մահացած: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



11-ամյա տղայի և 14-ամյա աղջկա մարմինները հայտնաբերել են դատական կարգադրիչները, որոնք այդ տուն են գնացել վտարման արտոնագրով:



Մարմինները փաթաթված են եղել պլաստիկե պարկի մեջ: Ոստիկանությունում կնոջ անունը չեն հայտնել:



Նրա մյուս երկու երեխաները՝ 11 և 17 տարեկան, հայտնաբերվել են հարևան տանը և խնամքի տակ են առնվել:

Նույն շարքից