Իրավական 

Ուկրաինայում թալանել են ադրբեջանցի գործարարի

analitik.am

Ուկրաինայում ադրբեջանցի գործարարի վրա հարձակում է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Դոնեցկի Կրասնոարմեյսկ քաղաքի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Բեյլերովը տեղեկացրել է, որ տուժածն Ուկրաինայի քաղաքացի, ադրբեջանական ծագումով Ռզա Իսմայիլովն է:


 

Դնեպրոպետրովսկում բնակվող Իսմայիլովն անձնական գործերով մեկնել է Կրասնոարմեյսկ: Քաղաքի մուտքի մոտ նրա մեքենայի ճանապարհը կտրել են զինվորական համազգեստով դիմակավորված անհայտ անձինք: Սպառնալով սպանել գործարարին՝ հանցագործները նրանից 30 հազար դոլար են հափշտակել և անհետացել են:


 

Իրավապահները քրեական գործ են հարուցել, հանցագործները հետախուզվում են:
 

Նույն շարքից