Իրավական 

Նեմցովի գործով ֆիգուրանտը Չեչնիայում է

analitik.am

«Север» գումարտակի հրամանատար Ռուսլան Գերմեևը, որով հետաքրքրվում է ՌԴ Քննչական Կոմիտեն Նեմցովի սպանության գործով՝ գտնվում է Չեչնիայում:



Ինչպես տեղեկացրել է իրավապահ մարմիններում «Ռոսբալտի» աղբյուրը՝ այժմ քննիչների մոտ տեղեկություն է հայտնվել, որ Ռուսլան Գերմեևը կարող է գտնվել չեչենական Ջակլա գյուղում:Ականատեսները նշում են, որ այդ տունը, որտեղ ենթադրաբար գտնվում է Գերմեևը, հսկում են զինյալները: Պետք է նշել, որ Ջալկան՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի և նրա եղբոր «Север» գումարտակի հրամանատար Ալիմբեկ Դելիմխանովի տոհմական գյուղն է:



Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ռոսբալտ» գործակալությունը՝ Զաուր Դադաևը Մոսկվա էր ժամանել Ռուսլան Գերմեևի հետ, բնակվել մի բնակարանում: Դադաևին Գերմեևի հետ միասին տեսել են «Ցինկ» սրճարանում:



Դադաևը խոստովանել է, որ սպանել է Նեմցովին կրոնական համոզմունքների համար, սակայն ոմն Ռուսլիկը խոստացել է նրան այդ հանցագործության համար 5 միլիոն ռուբլի: Մյուս մեղադրյալները հայտարարել են, որ Ռուսլիկը դա Գերմեևի վարորդն է:

Նույն շարքից