Սիրիայում ռուսաստանյան ռազմական ավիացիան վերջին շաբաթվա ընթացքում 444 մարտական թռիչք է իրականացրել` հարվածներ հասցնելով վեց նահանգում ահաբեկիչների 1593 օբյեկտի: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Փետրվարի 10-ից մինչեւ 16-ը Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսաստանյան ավիախմբի ինքնաթիռները 444 մարտական թռիչք են կատարել, որոնց ընթացքում կետային հարվածներ են հասցրել Դեյր էզ Զորի, Դերաայի, Հոմսի, Համայի, Լաթաքիայի, ինչպես նաեւ Հալեպի նահանգներում ահաբեկիչների 1593 օբյեկտի», — ճեպազրույցին հայտնել է Կոնաշենկովը: