Իրավական 

Դեղնականաչավուն զանգված և ներարկիչ` սպիտակ հեղուկով`Ամիրյան փողոցից

analitik.am

Մարտի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ 3-րդ բաժնի, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 18 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ներսես Ա.-ին:

 

 

Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 0.5 գ կշռով դեղնականաչավուն զանգված և մեկ ներարկիչ` սպիտակ հեղուկով` 1 մլ ծավալով:

 

 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից