Սուդանը պատրաստ է միանալ Սիրիայի հնարավոր ցամաքային օպերացիային այն դեպքում, եթե չհաջողվի ահաբեկիչներին համոզել հրաժարվել բռնությունից և դառնալ չափավոր, ոչ արմատական իսլամի կողմնակից: Այդ մասին Sputnik գործակալությանը հայտնել է երկրի խորհրդարանի ղեկավար Իբրահիմ Ահմադ Ումարը:
«Այո, ճիշտ է, մենք նախկինում արդեն հայտարարել ենք, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել` չափավորության կոչ անելով, դա կարևոր է: Բայց մենք գիտենք, որ գրոհայինները չեն ցանկանում լսել այդ կոչերը։ Արդյոք պետք է մասնակցել ռազմական օպերացիային, որոշում է պետությունը: Եթե իշխանությունները զգան, որ գրոհայինների հետ գաղափարախոսական քարոզի և երկխոսության փորձերը զգալի արդյունքների չեն հանգեցրել, և նրանք շարունակում են իրենց գործողությունները, ապա պետությունն այլ ելք չի ունենա»,- հայտարարել է Ումարը: