Մեծ Բրիտանիայում ընթացող Goodwood ավտոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել պատմության մեջ ամենաթանկարժեք բախումներից մեկը:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մասնավորապես իրար են բախվել 6 մլն դոլար արժողությամբ Mercedes SLS 300-ն ու 1.5 մլն դոլարանոց Lister-Jaguar Knobbly-ն: Հայտնի է, որ 2 փոխադրամիջոցն էլ եղել են հազվագյուտ: Դրանցից առաջինն արտադրվել է 1955թ., իսկ մյուսը` 1959թ.-ին:
Նշվում է, որ վթարված մեքենաների վարորդներն անվնաս են մնացել, սակայն, ելնելով անվտանգության նկատառումներից, նրանք բուժզննում են անցել:
Բացի այդ, հայտնի չէ, թե արդյոք մեքենաներն ապահովագրված են եղել: Ըստ մասնագետների` դրանց վերանորոգման համար կպահանջվի 150.000 դոլար: