Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով մեղադրվողներ Սարգիս Գրիգորյանի (Ծգլ), Սարգիս Հախանումյանի (Տլե) և Վահան Հակոբյանի (Գաստիկ) խափանման միջոցի հարցով:
Նրանք 9 օր հետախուզման մեջ գտնվելուց հետո մարտի 23-ին ինքնակամ ներկայացել էին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն և ձերբակալվել: