Իրավական 

Ալպերում կործանված Airbus ինքնաթիռի օդաչուն կործանումից առաջ չի կարողացել վերադառնալ օդաչուների խցիկ. թերթ

Երեքշաբթի Ֆրանսիայում կործանված Germanwings ընկերության ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ դուրս էր եկել օդաչուների խցիկից և չէր կարողացել վերադառնալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով New York Times թերթին։



Հրատարակությունը հղում է անում քննության մասնակիցներից մեկին, ով իր հերթին վկայակոչում է «սև արկղերի» տվյալները։ «Դրսում գտնվող մարդը թեթևակի թակել էր դուռը և պատասխան չէր ստացել։ Հետո նա ավելի ուժեղ էր թակել և կրկին պատասխան չէր ստացել։ Այդպես էլ պատասխան չի եղել», – հայտարարել է մասնագետը։



Նրա խոսքով` ձայնագրության մեջ «կարելի է լսել, թե ինչպես է նա փորձում կոտրել դուռը»։

Նույն շարքից