Տոլյատիի ոստիկանությունը փնտրում է Հայաստանի 41-ամյա քաղաքացու վրա հարձակում իրականացրած անձանց: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին գերեզմանատան մոտ:
Հայաստանի քաղաքացուն մոտեցել էին 20-25 տարեկան երկու երիտասարդներ, և դանակի սպառնալիքի տակ նրան ստիպել էին դուրս գալ «Լադա Գրանտա» մակնիշի ավտոմեքենայից, ինչից հետո առևանգել էին այն:
Հարուցվել է քրեական գործ:
Սակայն ոստիկանությունը հարցեր ունի նաև տուժածի հետ, քանի որ պարզվել է, որ նա բնակվում է առանց գրանցման: