Իրավական 

Գաստիկը կալանավորվեց. փաստաբանը դատարանի որոշումը համարում է անհիմն

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով մեղադրվողներից Վահան Հակոբյանի (Գաստիկի) խափանման միջոցի հարցը՝ կալանավորում: Վերջինս տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ:



Նշենք, որ այսօր նույն գործով մեղադրվողներ Սարգիս Գրիգորյանը (Ծգլ) և Սարգիս Հախանումյանը (Տլե) նույնպես կալանավորվել են:



Փաստաբան Լուսինե Սահակյանը դատարանի կայացրած որոշումը համարեց բացարձակ անհիմն, պնդելով, որ նախաքննական մարմնին այդպես էլ չհաջողվեց հիմնավորել նրանց մասնակցությունը կատարված սպանության գործին:



«Հիմնավոր կասկածը բացակայում էր»,-ասաց Լուսինե Սահակյանը:



Փաստաբանը հրաժարվեց պատասխանել որևէ այլ հարցի, այդ թվում իր պաշտպանյալներին առաջադրվող մեղադրանքի մասով:

Նույն շարքից