Մշակույթ 

Սարոյանի «Մարդկային կատակերգության» էկրանավորման պրեմիերան կկայանա դեկտեմբերի 31-ին

Ամերիկահայ հայտնի գրող Վիլիամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա պատրաստված «Իթակա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի 31-ին, տեղեկացնում է «Հորիզոն» շաբաթաթերթը:
 
Ֆիլմի ռեժիսորն է հոլիվուդյան աստղ Մեգ Ռայանը, իսկ պրոդյուսերը` Թոմ Հենքսը: Ըստ աղբյուրի, Hollywood Reporter ամսագիրը ֆիլմն ընդգրկել է ամենասպասված 100 ֆիլմերի ցանկում: Ըստ ամսագրի, դրանում մեծ դեր է խաղացել ոչ միայն Վիլիամ Սարոյանի նշանակալի ստեղծագործությունը, այլ նաև այն, որ դերասանների ուժեղ խումբ է այն կյանքի կոչել:
 
Բացի ռեժիսոր լինելուց, Մեգ Ռայանը մարմնավորելու է գլխավոր հերոսի մոր կերպարը: 

Նույն շարքից