Իրավական 

A320 օդանավի երկրորդ օդաչուն աղետի օրը բացակայելու բժշկական թույլտվություն է ունեցել

analitik.am

Ֆրանսիայի հարավում կործանված Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցն աղետի օրն առողջական պատճառներով բացակայելու բժշկական թույլտվություն է ունեցել: Այդ մասին հայտնել է Դյուսելդորֆի դատախազությունը, գրում է ria.ru-ն:

 


Դատախազը հայտնել է, որ օդաչուն իր գործատուներից թաքցրել է վերջերս ունեցած հիվանդությունը: Քննիչները Դյուսելդորֆում գտնվող Լուբիցի բնակարանում հայտնաբերել են ճղված բժշկական թղթեր:

 


Դատախազը հայտնել է նաև, որ տանը չի հայտնաբերվել ինքնասպանության մասին գրություն և ոչ էլ «քաղաքական կամ կրոնական» շարժառիթի մասին վկայություն:

 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Bild թերթի տեղեկությունների համաձայն՝ Germanwings ավիաընկերության ինքնաթիռի կործանման մեղավոր համարվող օդաչու Անդրեաս Լյուբիցն ընդհանուր առմամբ մեկուկես տարի բուժում է անցել հոգեբույժի մոտ:

 


Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը կործանվել է մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ: Քննիչները կասկածում են, որ օդանավի երկրորդ օդաչուն միտումնավոր ցանկացել է կործանել ինքնաթիռը:

Նույն շարքից