Իրավական 

Թալինի ոստիկանները զինամթերք են հայտնաբերել

analitik.am

Մարտի 26-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները հրազենի պահպանման պայմանները ստուգելու նպատակով այցելություն են կատարել 1965 թ. ծնված Գագիկ Ա.-ի բնակարան։ Նրա տանը կից ավտոտնակի երկաթյա պահարանում բացի նրա անունով գրանցված «ԻԺ-18ԵՄ» տիպի որսորդական հրացանից հայտնաբերվել է առանց թույլտվության պահպանվող գազային 1 ատրճանակ, 2 սվին-դանակ, տարբեր տ/չ 81 փամփուշտ և ինքնաձիգի 2 պահունակ, զենքի մաքրման դետալներ:



Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից