Իրավական 

Շրի Լանկայի նախագահի եղբորը կացնահարել են

Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենայի կրտսեր եղբորը կացնահարել են, ինչի հետևանքով նա 2 օր անց մահացել է հիվանդանոցում, գրում է NDTV-ն՝ ոստիկանությանը հղումով:

 


Դեպքը տեղի է ունեցել տուժածի հայրենի քաղաք Պոլոնարուվայում, որը մայրաքաղաք Կոլոմբոյից գտնվում է 215 կմ դեպի հյուսիս-արևելք:

 


40-ամյա Պրայանտա Սիրիսենան հարձակման ժամանակ ստացել է գլխի լուրջ վնասվածքներ: Կացնի հարվածներից ստացած վնասվածքներն այնքան լուրջ են եղել, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

 


Նախագահը եղբոր մահվան ժամանակ պետական այցով գտնվելիս է եղել Չինաստանում:


 

Հարձակման կասկածյալը ձերբակալվել է: Դեպքի քննությունը շարունակվում է: 

Նույն շարքից