Իրավական 

Կործանված A320-ի հրամանատարը մոտ 20 րոպե աղաչել է երկրորդ օդաչուին իրեն ներս թողնել

Ալպերում օրեր առաջ կործանված Airbus A320 ինքնաթիռի հրամանատարը մոտ 20 րոպե աղաչել է երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցին բացել դուռը, ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին ասված է «սև արկղերի» վերծանման արդյունքում։



Նշվում է, որ անձնակազմի հրամանատարը փորձել է համոզել Լուբիցին իրեն ներս թողնել։ Ձայնագրության մեջ լսվում է, որ օդաչուն փորձում է նույնիսկ կոտրել դուռը։ Այդ պահին տագնապի ազդանշան է հնչում. «Բարձրություն հավաքեք, բարձրություն հավաքեք»։



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Lufthansa ընկերության աղբյուրները հայտնել էին, թե ինքնաթիռի հրամանատարը, չկարողանալով օդաչուի խցիկ մուտք գործել, փորձել էր այն կոտրել կացինով։



Germanwings ավիաընկերությունը, որին պատկանել էր կործանված ինքնաթիռը, հաստատել էր, որ ինքնաթիռում իրականում կացին եղել է։

Նույն շարքից