Իրավական 

Նյու Յորքում «ամերիկյան բլրակներ»-ը կոտրվել է. 20 մարդ մնացել է մոտ 20 մետր բարձրության վրա

Նյու Յորքի Քոնի Այլենդ շրջանում ատրակցիոնների պարկում նոր սեզոնի առաջին օրը տեղի է ունեցել լուրջ միջադեպ. «ամերիկյան բլրակներ»-ը կոտրվել է, և 20 մարդ քառորդ ժամ մնացել է մոտ 20 մետր բարձրության վրա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Փրկարարները տարհանել են մարդկանց:



Թե ինչու է կոտրվել ատրակցիոնը, որը կառուցվել էր 88 տարի առաջ, հայտնի չէ: Պարկի աշխատակազմի տվյալներով՝ տեղի է ունեցել «տեխնիկական խափանում», որը կշտկվի առաջիկա ժամերի ընթացքում:

Նույն շարքից