Իրավական 

Հայտնաբերվել է կործանված A320 ինքնաթիռի ուղևորներից 78-ի ԴՆԹ-ն

Մասնագետներին հաջողվել է հայտնաբերել ֆրանսիական Ալպերում Germanwings ավիաընկերության կործանված Airbus A320 ինքնաթիռի 150 զոհերից 78-ի ԴՆԹ-ն:

 


Միևնույն ժամանակ նրանք հերքել են գերմանական ԶԼՄ-ների տարածած այն լուրը, ըստ որի հայտնաբերվել են ավիավթարի գլխավոր կասկածյալ` 2-րդ օդաչու Անդրեաս Լյուբիցի մարմնի մասերը:

 


Ինչպես նշում է bbc.com-ը, ներկայում դեպքի վայրում աշխատում են մասնագետները` փորձելով հայտնաբերել ուղևորների դիակներն ու ինքնաթիռի մասերը:

 


Աղբյուրը հավելում է, որ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը «սև արկղերից» ստացված տվյալների արդյունքներով հայտարարել էր, որ օդանավը, ըստ երևույթին, միտումնավոր կործանել է երկրորդ օդաչուն: Օդաչուն, ով միայնակ վերահսկել է Airbus A320-ն օդաչուների խցիկից օդանավի հրամանատարի դուրս գալուց հետո, հրաժարվել է բացել դուռը և սեղմել է կոճակը, որի պատճառով ինքնաթիռը սկսել է կտրուկ վար իջնել և ի վերջո կործանվել է: 

 

 

 

Նույն շարքից