Իրավական 

Տեխասում ինքնաթիռը ընկել է բնակելի տան վրա

Ամերիկյան Տեխաս նահանգում փոքր ինքնաթիռն ընկել է սեփական տան վրա:

 


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, տուժել են օդաչուն և ինքնաթիռում գտնվող երեք ուղևորները, այդ թվում՝ երկու երեխա:

 


Միջադեպը տեղի է ունեցել Գորդոնվիլ բնակավայրում, որը տեղակայված է Դալաս քաղաքից 135 կմ հյուսիս:

 


Ականատեսների վկայությամբ՝ Beechcraft B35 մխրճվել է 1-հարկանի տան տանիքի մեջ, ապա ընկել է բակում: Աղետի պահին տանը մարդ չի եղել:

 


Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն:

Նույն շարքից