Մշակույթ 

Հայտնի է Արման Մանարյանի հոգեհանգիստի անցկացման վայրը և ժամը

Արման Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ փետրվարի 19-ին, ժամը 12:00-14:00-ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Ջրվեժի գերեզմանատանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

Կյանքի 87-րդ տարում վախճանվեց ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Արման Քրիստափորի Մանարյանը:

Նույն շարքից