«Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է ավելի քան երկուսուկես ամիս, սակայն գործի քննության մեջ դեռևս որևէ դրական տեղաշարժ չի նկատվում»,- լրագրողների հետ հադիպման ընթացքում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Վերջինս համոզված է, որ Ռուսական կողմի հայտարարությունը, որում ասվում է, թե հայերի խնդրանքներին ընդառաջելով, Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում, ծաղրանք էր:
«Դա չէր հանրության և գյումրեցիների պահանջը: Մեր պահանջն է Պերմյակովի գործի քննությունը փոխանցել Հայաստանի արդարադատությանը, իսկ այդ պահանջը մինչ օրս չի կատարվել»,- ասաց նա:
Բանախոսի խոսքով՝ Ավետիսյանի իրավահաջորդները ևս շոշափելի տեղեկություններ չունեն գործի քննությունից կամ, գուցե, չեն կարող հրապարակել դրանք:
«Մեկ բան պարզ է ամբողջ գործընթացքը փակ է պահվում և հանրությունը դեռևս երաշխիքներ չունի, որ նմանատիպ դեպք այլև չի կրկնվի»: