Մշակույթ 

Լեոնարդո դի Կապրիոն BAFTA-ի հաղթանակը տոնել է նոր ընկերուհու հետ

BAFTA-ում Լեոնարդո դի Կապրիոն լավագույն դերասան է ճանաչվել Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում իր դերի համար: Արարողությունից անմիջապես հետո մրցանակաբաշխության կապակցությամբ կազմակերպված հավաքույթում Լեոն ոչ մի քայլ չէր հեռանում իռլանդացի հաղորդավարուհի Լորա Ուիթմորից, հայտնում է dailymail-ը։

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել դերասանին ու 30- ամյա գեղեցկուհուն,սակայն Դի Կապրիոն իր երեկոն շարունակել է ոչ թե գեղեցկուհի Լորայի, այլ մոդել Ռոքսի Հորների հետ: Վերջինս էլ իր միկրոբլոգում ընկերուհու հետ մի լուսանկար է հրապարակել ու գրել, որ իրենք միասին ժամանակ են անցկացրել Լեոյի համարում:
314D1EA300000578-3450398-image-m-2_1455673513307 3133B36800000578-3449001-image-a-22_1455611213437

Նույն շարքից