Իրավական 

Հանրահավաքի ժամանակ ձու նետող հինգ քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության

analitik.am

Գյումրիի Թատերական հրապարակում մարտի 28-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Հիմնադիր խորհրդարանի անդամների, մասնակիցների ուղղությամբ ձվեր նետած 5 քաղաքացիներ ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասով. (Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգը խախտելը):



Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վարչական պատասխանատվության ենթարկված հինգ քաղաքացիներն են՝ Գ. Աբրահամյանը, Ա. Պետրոսյանը, Ա. Մարկոսյանը, Ա. Գեւորգյանը եւ Ն. Մխլաչյանը:

Նույն շարքից