Իրավական 

Գևորգ Կոստանյանի փայլուն կադրային քաղաքականությունը

analitik.am

Crimenews.am-ը գրում է.


Բոլորին է հայտնի, որ Գ.Կոստանյանի ՀՀ Գլխավոր դատախազ նշանակվելուց հետո սարսափելի կադրային արտահոսք սկսվեց դատախազությունից, բոլոր քիչ թե շատ պրոֆեսիոնալ կադրերը դիմում գրեցին և ինքնակամ դուրս եկան համակարգից:



Շատերը փորձեցին դա ներկայացնել՝ որպես բարեփոխումների արդյունք, որ  արդիական մոտեցումներին հները չդիմացան,ի վիճակի չեղան փոփոխվել և այդ պատճառով էլ հեռացան:


Մենք կփորձեինք հավատալ դրան, եթե ականատես չլինեինք կադրային ջարդի հետևանքով դատախազությունում հայտնված կադրերի,  մեղմ ասած, ոչ կոմպետենտ գործելաոճին:  Այստեղ տեղին է նշել հին ասացվածքը՝  մինչև չգա հետինը, չես հիշի նախորդին:



Այսօր էլ համառորեն լուրեր սկսեցին պտտվել այն մասին, որ Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանը  որոշել է ևս մեկ փայլուն,  մինչ այդ նախադեպը չունեցող կադրային նշանակում կատարել, որը համենայն դեպս ըստ մեր կարծիքի,իր յուրահատկությամբ կմթագնի նախկին բոլոր արտառոց նշանակումները:


Ըստ լուրերի ,ՀՀ Գլխավոր դատախազությունում մոտ մի քանի ամիս է թափուր է պատասխանատու վարչություններից մեկի պետի պաշտոնը: Եվ ըստ լուրերի,  Գ.Կոստանյանը փորձում է այդ պատասխանատու պաշտոնին նշանակել  ՀՀ Զինվորական դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնող մեկին:



Թվում է ,թե արտառոց ոչինչ չկա,իրոք որ չկա ,եթե չլիներ մի փոքրիկ,  բայց էական բայց.


Նախ և առաջ , բոլոր քիչ թե շատ հին աշխատակիցներն այս հավանական  նշանակման մասին լուրը լսելուց առաջին 5-րոպեն քարանալուց և մի կերպ խելքի գալուց հետո  առաջին հոդաբաշխ խոսքը , որ կարողանում են արտաբերել,   հետևյալն է՝  ՛՛Հնարավոր չէ,հո աշխարհի վերջը չէ՞՛՛:


Ավելացնենք նաև, որ մեր հավանական նշանակվողը համակարգում հայտնի է  իր տարբեր քաջագործություններով, վերջինս մի տևական ժամանակ, մեղմ ասած,  եղել է բոլորի ուրախությունը, իսկ բոլորի մոտ ամենաշատը տպավորված  պատմությունը հետևյալն է. 


ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատելու տարիներին մեր հերոսը    մեղադրական եզրակացությամբ քրեական գործ է  ուղարկում  դատարան,սակայն   մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներն առանձնացնում   է , դնում իր սեյֆում և դատարան չի ուղարկում :Երբ այս ամենը, բնականաբար,  դուրս է գալիս ջրի երես ,մեր հերոսը մեկնաբանում է, որ միտումնավոր կերպով մեղադրանքի հիմնավորումները չի ուղարկել դատարան,քանի որ մտավախություն է ունեցել ,որ այդ ապացույցները դատարանում կարող են ոչ ավել,ոչ պակաս,  ոչնչացվել:



Եվ այսօր մեր հերոսի համար նախագահականում լոբբինգ է անում անձամբ Գլխավոր դատախազը, որպեսզի նշանակի նրան  պատասխանատու պաշտոնում:


Դե Գլխավոր դատախազին նույնպես կարելի է հասկանալ՝ տեսնելով,  թե ինչպես են վերջին ժամանակներին առանց ապացույցների մեղադրականներ գրվում և պաշտպանվում դատարաններում և ընդհակառակը՝ ակնհայտ ապացույցներով գործերը կարճվում,ակնհայտ է դառնում այն, որ իրոք Գ.Կոստանյանի համար այս նշանակումը կարևորագույն խնդիր է,որովհետև նման կադրեր ՀՀ -ում այլևս չկան:


Մի խոսքով, մեր հերոսը դատախազության համակարգի ՛՛Վերջին Մոհիկանն է՛՛:


Նույն շարքից