Իրավական 

Կանադացին կեղծ թղթադրամներ է արտադրել անձեռոցիկի օգնությամբ

analitik.am

Լենոքս կղզու երիտասարդ բնակիչը կեղծ թղթադրամներ է արտադրել անձեռոցիկի օգնությամբ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։



22-ամյա Կասս Ալդերը 18-ամսյա պայմանական ազատազրկման է դատապարտվել անօրինական գործունեության համար։ Ինչպես պարզվել է՝ երիտասարդը գնել է անձեռոցիկներ, որոնց վրա տպագրված են եղել 100 կանադական դոլար անվանական արժեքով թղթադրամներ։ Նա կտրել է դրանք և սոսնձել թղթի վրա և որոշ ժամանակով դրել ջեռոցում։ Դրանից հետո տղամարդը մթերային խանութ է ուղևորվել՝ իրացնելու թղթադրամները, սակայն գանձապահը կասկածել է և ոստիկանություն կանչել։



Երիտասարդը խանութում էր թողել թղթադրամը և հեռացել։ Դրանից հետո Ալդերին ձերբակալել են։

Նույն շարքից