Իրավական 

Ջրվեժում դանակահարել են 21-ամյա երիտասարդի

analitik.am

Հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում մարտի 29-ին, ժամը 21.20-ին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ բազուկի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Արտաշես Կ.-ն:

 

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

 

 

Ըստ հիվանդի հարազատի հայտարարության, Ջրվեժի  Ձորաղբյուրի ամառանոցում տեղի է ունեցել դանակահարություն, որից  հետո նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պարանոցի կտրած վերք, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 1990 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, ով հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Ձորաղբյուրի զոնտիկների մոտ` ապակու վրա վայր ընկնելու հետևանքով:

 

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 1986 թ. ծնված Արման Դ.-ն ծալովի դանակով հարվածել է Արտաշես Կ.-ին և Սերգեյ Ա.-ին` պատճառելով  վնասվածքները:



Մարտի 30-ին, ժամը 02.00-ին, Արման Դ.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:

Նույն շարքից