Իրավական 

Կրակոցներ Աջափնյակում

analitik.am

Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբի մոտ մի երիտասարդի ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ։

 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։

 

Մարտի 30-ի` լույս 31-ի գիշերը ահազանգ է ստացվել, որ  ժամը 03-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել է գոտկային ձախ հատվածում հրազենային վնասվածք ստացած մի երիտասարդ՝ Էդգար անունով:

 

Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Մարգարյան-Ֆուչիկ խամերուկում տեղակայված գիշերային ակումբի մոտ:

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նույն շարքից