Իրավական 

Նոր մանրամասներ. Երրորդմասցի Լյովիկի ընկերոջ վիճակը ծանր է. «Փաստինֆո»

analitik.am
Այսօր գիշերը հրազենային վնասվածքով, իսկապես 3-րդ կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Վարդան անունով տղամարդ, բայց նրան արդեն տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին 3-րդ կլինիկական հիվանդանոցից:


 
Բանն այն է, որ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, այս գիշեր Չարբախում կրակել են Նուբարաշենում սպանված Երրոդմասցի Լյովիկի ընկեր ոմն Վարդանի վրա, ով ծանր վիճակում տեղափոխվել է 3-րդ կլինիկական հիվանդանոց: 


 
«Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանն էլ հայտնեց, որ հրազենային վնասվածքով ընդունված տղամարդը Վարդան Կարապետյանն է:


 
«Հիվանդի վիճակը ծանր է, առկա էր լյարդի պատռվածք, ողնաշարի վնասվածք, նա վիրահատվել է, այժմ միացված է արհեստական շնչառության սարքին»,- ասաց բժիշկը` հայտնելով նաև, որ վտանգ կա, որ տղամարդը կարող է հաշմանդամ մնալ:


 
Ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վիրավորում ստացած Վարդան Կարապետյանը 36 տարեկան է: Նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից:


 
Կատարվում է քննություն:

Նույն շարքից