Իրավական 

Google Maps-ում ռետուշել են օդաչու Լուբիցի տունը

analitik.am

Google Maps քարտեզագրական ծառայությունում ռետուշել են կործանված Airbus-ի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի տունը՝ գրում է The Telegraph-ը: Ըստ տեղեկության՝ Լուբիցն իր ընկերուհու հետ ապրել է Դյուսելդորֆում: Այժմ Google Street View-ում հասցեի ներմուծումից հետո օգտատերերը տեսնում են ոչ թե շենքը, որտեղ, ինչպես համարվում է, ապրել է օդաչուն, այլ լղոզված պատկեր:



Google-ից դեռ մեկնաբանություն չի ստացվել: Թերթը հիշեցնում է, որ քարտեզագրական ծառայությունում մեխանիկորեն ռետուշում են մարդկանց դեմքեր ու համարանիշներ, միաժամանակ օգտատերերի հայտով կարող են այլ պատկերներ ևս լղոզվել, օրինակ՝ ամբողջական տուն կամ ավտոմեքենա:



Ֆրանսիական Ալպերում Germanwings-ի ինքնաթիռի կործանումից հետո Լուբիցի որոշ հարազատներ, ենթադրաբար, ջնջել են իրենց ֆեյսբուքյան էջերը, որպեսզի պահպանեն մասնավոր կյանքի իրենց իրավունքը՝ ասվում է հոդվածում:

Նույն շարքից