Իրավական 

Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանությունների գործով այսօր վերաքննիչ բողոք կներկայացվի. «Փաստինֆո»

analitik.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանությունների գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին և Վահան Հակոբյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ այսօր բողոք կներկայացվի վերաքննիչ դատարան:



Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանն, ով երեք մեղադրյալների պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ համատեղ:



Լուսինե Սահակյանը հայտնեց, որ բողոքում իրենք միջնորդում են  վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումները, իսկ եթե Վերաքննիչ դատարանը գտնի, որ դրանք չպետք է վերացվեն, ապա պաշտպանները միջնորդում են թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Ի դեպ, պաշտպանները գրավ կիրառելու միջնորդությամբ հանդես էին եկել նաև առաջին ատյանի դատարանում, միջնորդությունը, սակայն, մերժվել էր:



Լուսինե Սահակյանը ավելի վաղ հայտնել էր, որ կալանավորման որոշումներն անհիմն են, քանի որ բացակայում են հիմնավոր կասկածն ու կալանավորման հիմքերը:



1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ՝ սպանություն, և 235-րդ ապօրինի կերպով ձեռք բերված զենք, հոդվածներով՝ 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունների գործով:

Նույն շարքից