Իրավական 

Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին

analitik.am

Գյումրիում հունվարի 12-ին դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները ծանոթացել են  տուժածների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը:



«Այս պահին լրացուցիչ տեղեկատվություն չենք կարող տրամադրել, քանի որ մենք պետք է ստանանք նաև այլ փորձաքննությունների արդյունքները»,-նշել է նա և հավելեց, որ վերը նշված փորձաքննության եզրակացության արդյունքներով պարզվել են քրեական գործին վերաբերող էական հանգամանքներ, որոնց միջոցով հնարավոր է որոշակիորեն վերականգնել դեպքի հանգամանքները:

 

 

«Սակայն, որոշակի հանգամանքների մասին վերջնական խոսելու համար անհրաժեշտ է ստանալ նաև  դատագենետիկական փորձաքննությունների արդյունքները, ինչպես նաև  պետք է կատարվի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքանական համալիր փորձաքննություն, որպեսզի մենք կարողանանք վերջնական վերլուծություններ կատարել կոնկրետ հանգամանքների վերաբերյալ»,-պարզաբանեց Երեմ Սարգսյանը:

 

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում:  Նրանց մահը վրա է  հասել հրազենային վնասվածքներից։Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով  տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին  դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալ Վալերի Պերմայկովին ռուս սահմանապահները հայտաբերել են հայ-թուրքականսահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Նույն շարքից