Իրավական 

Lufthansa-ն պատրաստ է 300 մլն դոլար փոխհատուցում վճարել A320-ի զոհերի հարազատներին

analitik.am

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ իր ապահովագրողները պատրաստ են 300 միլիոն դոլար տրամադրել անցած շաբաթ ֆրանսիական Ալպերում իր դուստր ընկերության՝ Germanwings-ի օդանավի կործանման հետ կապված հնարավոր ծախսերի համար, գրում է korrespondent.net-ը:

 


Lufthansa-ի մամուլի քարտուղար Քերստին Լաուն հաստատել է գերմանական Handelsblatt թերթի հաղորդագրություններն այն մասին, որ ավիաընկերությունը կարող է 275 միլիոն եվրո (300 միլիոն դոլար) փոխհատուցում վճարել Airbus A320-ի կործանման հետևանքով մահացածների ընտանիքներին: Լաուի խոսքով՝ ներկայում 300 միլիոն դոլարի չափով գումարը «պահվել է» «գործի առնչությամբ առաջացող բոլոր ծախսերը փակելու» համար:

 


Անցած շաբաթ ընկերությունն առաջարկել է մինչև 50 հազար եվրոյի չափով օգնություն յուրաքանչյուր մահացած ուղևորի բարեկամներին: Այդ վճարումները չեն ներառվելու հետագա հնարավոր փոխհատուցման վճարումների մեջ:

 


Ինչպես նշում է Handelsblatt-ը, 300 միլիոն դոլար թիվը գրեթե երկու անգամ ավելի է գոյություն ունեցող ստանդարտներից: Ավիավթարների ժամանակ ապահովագրական ընկերությունները սովորաբար ելնում են յուրաքանչյուր մահացածի համար մեկ միլիոն գումարից՝ գումարած ինքնաթիռի արժեքը:

 


150 մարդ տեղափոխող ինքնաթիռը կործանվել է փետրվարի 24-ին Ֆրանսիայի հարավ-արևելքում: Բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները մահացել են:

Նույն շարքից