Իրավական 

Ստամբուլում զինված անձինք պատանդ են վերցրել դատախազի

analitik.am

Ստամբուլի դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը պատանդ է վերցվել: Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, հանցավոր խմբավորման հետ սերտ կապեր ունեցող անձինք ներխուժել են նրա սենյակ և ավելի ուշ Twitter ցանցում պատանդի լուսանկարը հրապարակել՝ գլխին զենք պարզած:

 


Դատախազությունից հաղորդել են, որ արդեն կապ են հաստատել հանցագործների հետ, իսկ խմբավորումը համացանցով տեղեկացրել է Քիրազին ազատ արձակելու նախապայմանները:

 


Դատախազի աշխատասենյակը գտնվում է 6-րդ հարկում: Թուրքիայի հատուկ ծառայություններն արդեն զբաղվում են հարցով:


 

Դատախազը քննում էր Ստամբուլի Գեզի պուրակի իրադարձությունների ընթացքում վիրավորված ալևի դեռահաս Բերքին Էլվանի սպանության գործը: 14-ամյա էլվինը վիրավորվել էր գազային ռումբի պայթյունից՝ Գեզի պուրակի մոտ, և մահացել էր ամիսներ անց՝ հիվանդանոցում:

Նույն շարքից