Իրավական 

Ստամբուլում պատանդ վերցված դատախազը մահացել է

analitik.am

Թուրքիայի Ստամբուլ նահանգի առողջապահության վարչության պետ Սելամի Ալբայրաքը հայտարարել է, որ Ստամբուլում երեկ պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը մահացել է:


 

Ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, երեկ հատուկ գործողություն էր իրականացվել՝ նրան ահաբեկիչների ձեռքից ազատելու ուղղությամբ, սակայն գործողության ընթացքում նա ծանր վիրավորվել էր:

 

 

 

Հիվանդանոցում, սակայն, 46-ամյա դատախազի կյանքը փրկել չի հաջողվել:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործողության ընթացքում պատանդառուները սպանվել են:



 

Նշվել էր, որ նրան պատանդ վերցնողները «Ժողովրդի ազատագրության հեղափոխական կուսակցություն - ճակատի» անդամներ են եղել, իսկ դատախազը հայտնի է որպես Գեզի զբոսայգու բողոքի ակցիաների ժամանակ սպանված դեռահաս Բերքին Էլվանի գործով դատախազ:



Նույն շարքից