Գիտություն Հոգեբանի անկյուն 

Նոր ընկալող-հաղորդող սարք՝ ուղեղի համար

analitik.am

ԱՄՆ-ում աշխատում են ընկալող-հաղորդող սարքերի մշակման ուղղությամբ՝ ներդնելու մարդանց գլխուղեղի մեջ:

Հաղորդվում է, որ նախագծի նպատակն է օգնել 280 հազար ամերիկացի վետերանների, որոնք գլխի վնասվածքներ են ստացել: Խոսքը, մասնավորապես Իրաքի ու Աֆղանստանի ռազմական գործողությունների արդյունքում տուժածների մասին է:

Հաղորդվում է, որ DARPA-ն մշակում է տեղափոխելի, անլար սարք, որոնք միացնում են տվյալների գրանցման համարա նախատեսված իմպալնտները ու խթանում են ուղեղային գործունեությունը:

Բացի այդ, սարքերը կարող են գործածվել քաղաքացիական բժշկությունում, մաստանվորապես՝ ծերունական թուլամտությունն ու մարզիկների գանգուղեղային վնասվածքները բուժելու, հաղորդում է Ռոսբալթը:

Նշենք, որ ներկայումս արդեն գոյություն ունեն իմպլանտներ, որոնք Պարկինսոնի հիվանդության դեպքում օգտագործում են ուղեղի խորըր խթանման համար:

Նույն շարքից