Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։
Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ` գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին, որով էլ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի ցուցակը կազմվել է 2002 թվականին Գրքի նորվեգական ակումբի և Ալֆրեդ Նոբելի անվան նորվեգական ինստիտուտի համատեղ ջանքերով։
Ցուցակի ստեղծմանն իրենց մասնակցությունն են բերել 100 գրողներ աշխարհի 54 երկրներից։ Ցուցակում տեղ գտած ստեղծագործություններից 85 - ը հեղինակել են արական, 11 - ը՝ իգական սեռի պատկանող գրողներ, իսկ 4 - ի հեղինակն անհայտ է։
Ցուցակը ընգրկված է The Guardian պարբերականի կայքէջում։
- «Գիլգամեշ» - (18-17-րդ դդ. Ք.ա.)
- «Իլիական» - Հոմերոս (850-750 թթ. Ք.ա.)
- «Ոդիսական» - Հոմերոս (8-րդ դ. Ք. ա.)
- «Հոբի գիրք» (6-4-րդ դդ. Ք.ա.)
- «Մահաբհարաթա» - Վյասա (4-րդ դ. Ք.ա.- 4-րդ դ. Ք.հ.)
- «Ռամայանա» - Վալմիկի (3-րդ դ. Ք.ա.- 3-րդ դ. Ք.հ.)
- «Մեդեա» - Եվրիպիդես (431 թ. Ք.ա.)
- «Էդիպ արքա» - Սոֆոկլես (430 թ. Ք. ա.)
- «Աբհիդջնյանա-Շաքունթալա» - Կալիդասա (1-րդ դ. Ք.ա.- 4-րդ դ. Ք.հ.)
- «Էնեական» - Վերգիլիոս (29-19 թթ. Ք.ա.)
- «Կերպարանափոխություններ» - Պուբլիուս Օվիդիուս Նասո (1-րդ դ. Ք.հ.)
- «Հազար ու մի գիշեր» (700-1500 թթ.)
- «Ասք Գենձիի մասին» - Մուրասակի Շիկիբու (10-րդ դ.)
- «Ասք Նյալի մասին» (13-րդ դ.)
- «Բոստան» - Սաադի (1257 թ.)
- «Մասնավի»- Ջալալեդդին Ռումի (1258-1273 թթ.)
- «Աստվածային կատակերգություն» - Դանթե Ալիգիերի (1265-1321 թթ.)
- «Քենթրբերյան պատմություններ» - Ջեֆրի Չոսեր (14-րդ դ.)
- «Դեկամերոն» - Ջովաննի Բոկաչչո (1349-1353 թթ.)
- «Գարգանտյուան եւ Պանտագրյուելը» - Ֆրանսուա Ռաբլե (1532-1534)
- «Փորձեր» - Միշել դը Մոնտեն (1595)
- «Համլետ» - Ուիլյամ Շեքսպիր (1603)
- «Լիր արքա» - Ուիլյամ Շեքսպիր (1608)
- «Օթելլո» - Ուիլյամ Շեքսպիր (1609)
- «Դոն Կիխոտ» - Միգել դե Սերվանտես (1605-1615)
- «Գուլիվերի ճանապարհորդությունները» - Ջոնաթան Սվիֆթ (1726)
- «Ջենթլմեն Տրիստրամ Շանդիի կյանքն ու հայացքները» - Լորենս Սթեռն (1760)
- «Ժակ ֆատալիստը եւ նրա տերը» - Դենի Դիդրո (1796)
- «Պատմվածքներ» - Էդգար Ալլան Պո (19-րդ դ.)
- «Հպարտություն և նախապաշարմունք» - Ջեյն Օսթին (1813)
- «Բանաստեղծություններ» - Ջակոմո Լեոպարդի (1818)
- «Կարմիրն և սևը» - Ստենդալ (1830)
- «Ֆաուստ» - Գյոթե (+1832)
- «Հայր Գորիո» - Օնորե դը Բալզակ (1835)
- «Հեքիաթներ» - Հանս Քրիստիան Անդերսեն (1835-1837)
- «Մեռած հոգիներ» - Նիկոլայ Գոգոլ (1842)
- «Մոլեգին հողմերի դարավանդ» - Էմիլի Բրոնտե (1847)
- «Մոբի Դիկ» - Հերման Մելվիլ (1851)
- «Խոտի տերեւներ» - Ուոլթ Ուիթմեն (1855)
- «Տիկին Բովարի» - Գյուստավ Ֆլոբեր (1857)
- «Զգացմունքների դաստիարակություն» - Գյուստավ Ֆլոբեր (1869)
- «Մեծ հույսեր» - Չարլզ Դիքենս (1861)
- «Պատերազմ և խաղաղություն» Լև Տոլստոյ (1865-1869)
- «Աննա Կարենինա» - Լև Տոլստոյ (1877)
- «Իվան Իլիչի մահը» - Լև Տոլստոյ (1886)
- «Ոճիր և պատիժ» - Ֆեոդոր Դոստոևսկի (1866)
- «Ապուշը» - Ֆեոդոր Դոստոևսկի (1869)
- «Դևեր» - Ֆեոդոր Դոստոևսկի (1872)
- «Կարամազով եղբայրներ» - Ֆեոդոր Դոստոևսկի (1880)
- «Միդլմարչ» - Ջորջ Էլիոթ (1871)
- «Տիկնիկային տուն» - Հենրիկ Իբսեն (1879)
- «Հեքլբերի Ֆիննի արկածները» - Մարկ Տվեն (1884)
- «Պատմվածքներ» - Անտոն Չեխով (+1886)
- «Սովը» - Կնուտ Համսուն (1890)
- «Բուդդենբրոկներ» - Թոմաս Ման (1901)
- «Մոգական լեռ» - Թոմաս Ման (1924)
- «Նոստրոմո» - Ջոզեֆ Կոնրադ (1904)
- «Որդիներ եւ սիրուհիներ» - Դեվիդ Հերբերթ Լոուրենս (1913)
- «Կորսված ժամանակի փնտրտուքներում» - Մարսել Պրուստ (1913-1927)
- «Խելագարի օրագիրը» - Լու Սին (1918)
- «Ուլիս» - Ջեյմս Ջոյս (1922)
- «Ձենոյի ինքնաճանաչումը» - Իտալո Զվևո (1923)
- «Պատմվածքներ» - Ֆրանց Կաֆկա (+1924)
- «Դատավարություն» - Ֆրանց Կաֆկա (+1925)
- «Դղյակը» - Ֆրանց Կաֆկա (1926)
- «Միսիս Դելլոուեյ» - Վիրջինիա Վուլֆ (1925)
- «Փարոսի վրա» - Վիրջինիա Վուլֆ (1927)
- «Գնչուական ռոմանսերո» - Ֆեդերիկո Գարսիա Լորկա (1928)
- «Գիրք անհանգստության» Ֆերնանդու Պեսոա (1928)
- «Բեռլին, Ալեքսանդրպլատց» - Ալֆրեդ Դյոբլին (1929)
- «Շառաչ և ցասում» - Ուիլյամ Ֆոլքներ (1929)
- «Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ» - Ուիլյամ Ֆոլքներ (1936)
- «Առանց հատկությունների մարդը» - Ռոբերտ Մուզիլ (1930-1932)
- «Ճանապարհորդություն դեպի գիշերվա եզրը» - Լուի-Ֆերդինանտ Սելին (+1932)
- «Ինքնուրույն մարդիկ» - Հալդոր Կիլյան Լաքսնեսս (1934-1935)
- «Օտարականը» - Ալբեր Քամյու (+1942)
- «Հնարվածքներ» - Խորխե Լուիս Բորխես (1944-1986)
- «Երկարագուլպա Պիպին» - Աստրիդ Լինդգրեն (1945)
- «Հույն Զորբան» - Նիկոս Կազանձակիս (1946)
- «1984» - Ջորջ Օրուել (1949)
- «Ադրիանի հիշողությունները» - Մարգարիտ Յուրսենար (1951)
- «Եռագրություն (Մոլլոյ, Մելոն մեռնում է, Անանունը)» - Սեմյուել Բեքեթ (1951-1953)
- «Ծերունին և ծովը» - Էռնեստ Հեմինգուեյ (1952)
- «Բանաստեղծություններ» - Պաուլ Ցելան (1952)
- «Անտեսանելի մարդ» - Ռալֆ Էլլիսոն (1952)
- «Լեռան հառաչը» - Յասունարի Կավաբատա (+1954)
- «Լոլիտա» - Վլադիմիր Նաբոկով (1955)
- «Պեդրո Պարամո» - Խուան Ռուլֆո (1955)
- «Մեծ տափաստանի արահետները» - Ժուան Գիմարայնշ Ռոզա (1956)
- «Եվ եկավ ավերը» - Չինուա Աչեբե (1958)
- «Թիթեղյա թմբուկ» - Գյունտեր Գրաս (+1959)
- «Մեր փողոցի տղաները» - Նագիբ Մահֆուզ (1959)
- «Ոսկե տետր» - Դորիս Լեսսինգ (1962)
- «Հյուսիս ուխտագնացության ժամանակը» - Թայիբ Սալիխ (1966)
- «Հարյուր տարվա մենություն» - Գաբրիել Գարսիա Մարկես (1967)
- «Սերը ժանտախտի ժամանակ» - Գաբրիել Գարսիա Մարկես (1985)
- «Պատմություն» - Էլզա Մորանտե (1974)
- «Կեսգիշերվա երեխաները» - Սալման Ռուշդի (1981)
- «Սիրահարը» - Թոնի Մորիսոն (1987)
- «Կուրություն» - Ժոզե Սարամագո (1995)