Իրավական 

ՀԽ-ի անդամին դանակահարելու մեջ կասկածվող երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

analitik.am

Armtimes.com-ի տեղեկություններով քիչ առաջ ինքնակամ Շիրակի մարզային ոստիկանություն է ներկայացել Հիմնադիր խորհրդարանի անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանը: Ոստիկանությունից հաստատել են տեղեկությունը:



Երեկ կայքի թղթակցի հետ զրույցում, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման Գյումրիի հանրահավաքի ժամանակ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Ռուդիկ Խաչատրյանի հայրը՝ Գեւորգ Խաչատրյանը, ասել էր, որ իրավապահներն իրենց տանը խուզարկություն են իրականացրել:



Հարցին, թե խուզարկության պահին ձեր որդին տա՞նն էր, Գ.Խաչատրյանը պատասխանել է. «Ոչ, այդ պահին տանը չէր: Իմ տղան հո հիվա՞նդ չի, որ ամբողջ օրը տանը նստի»:



Ըստ մեր տեղեկությունների, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է հագուստ, որն ըստ տուժողի նկարագրությունների՝ դանակահարության պահին եղել է Ռուդիկ Խաչատրյանի հագին:

Նույն շարքից