Իրավական 

Չարբախի կրակոցներից տուժած Փոսի Վարդանի վիճակը կայունանում է

analitik.am

Երեկ` ժամը 03:00-ին, հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Վարդան Կարապետյանի վիճակն այս պահին բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին Armlur.am-ին հայտնել է «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Շուշան Հունանյանը:



Վերջինս հայտնել է նաև, որ Վարդան Կարապետյանը դեռևս Վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության ապարատը հանվել է, այժմ հիվանդն ինքնություն է շնչում. «Վարդան Կարապետյանը շարունակում է ստանալ ընթացիկ բուժումները»,- հավելել է Շ. Հունանյանը: Թե երբ նրան կտեղափոխեն հիվանդասենյակ, դեռևս պարզ չէ:

Նույն շարքից