Իրավական 

Պերմյակովը, ով սպանել է հայ ընտանիքին, կկգանգնի ռազմական դատարանի առաջ. International Business Times

analitik.am

Ռուս զինվորը, ով խոստովանել է, որ ներխուժել է տուն և սպանել հայ ընտանիքի յոթ անդամներին, կկանգնի զինվորական դատարանի առաջ, Ռուսաստանի Ինտերֆաքս լրատվական գործակալությանը ասել են պաշտոնյաները:



Հունվարին 18-ամյա Վալերի Պերմյակովը, ով գտնվում էր Հայաստանի Գյումրի քաղաքում, խոստովանել է, որ 2015 թվականի հունվարի 12-ի վաղ առավոտյան Ավետիսյանների տանը գնդակահարել է  ընտանիքի վեց անդամներին, այդ թվում երկամյա աղջկան: Վեց ամսական երեխան մահացավ հիվանդանոցում հարձակման արդյունքում ստացած մահացու վերքերից:



Զանգվածային սպանության շարժառիթը մնում է անհասկանալի: Moscow Times-ի հաղորդմամբ, Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով և արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների հետ հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է մարտի 29-ին, որ Պերմյակովին կդատեն Հայաստանում տեղակայված ռուսական բանակի ռազմաբազայում:



Հակադարձելով ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի կարծիքին, որ Պերմյակովի դատավարությունը բաց կլինի հանրության համար, Սլուցկին նշեց, որ ռազմական իշխանությունները դեռ չեն որոշել, թե արդյոք հանրության համար բաց կլինի դատավարությունը:



Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը պահանջեց, որ Պերմյակովը կանգնի հայկական դատարանի առաջ, սակայն Ռուսաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հարձակումը «ռազմական հանցագործություն» է, ուստի ընկնում է Ռուսաստանի արդարադատության համակարգի ներքո:



Պերմյակովին բռնել են Թուրքիայի հետ հայկական սահմանը հատելուց, հաղորդում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը: Սպանությունները հրահրեցին զանգվածային ցույցեր Հայաստանում, ցուցարարները բողոքի ցույց անցկացրին ռուսական ռազմաբազայի մոտ՝ պահանջելով, որ Պերմյակովը կանգնի դատարանի առաջ Հայաստանում:


 

Թարգմանությունը՝  Interpress.am-ի

Նույն շարքից