Իրավական 

«Նիքլաս» հզոր փոթորկի հետևանքով ինը մարդ է զոհվել

analitik.am

Առնվազն 9 մարդ է զոհվել Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի որոշ շրջաններում մոլեգնած «Նիքլաս» հզոր փոթորկի հետևանքով: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:



Ուժեղ քամին ծառեր է արմատախիլ արել, ավտոմեքենաներ շրջել, էլեկտրահաղորդման գծեր շարքից հանել: Քամու պոռթկումները հասել են 190 կմ/ժ արագության:



Նախօրեին բնական աղետը կաթվածահար է արել Գերմանիայի տրանսպորտային համակարգը, մասնավորապես խափանվել է երկաթուղային հաղորդակցությունը Դյուսելդորֆի և Քյոլնի միջև, ինչպես նաև Դյուսելդորֆի և Դույսբուրգի միջև:



Մոտ 150 չվերթ է հետաձգվել Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում, իսկ Մյունխենի կենտրոնական կայարանը տարհանել են, երբ քամու հետևանքով կայարանի տանիքից ապակու մի քանի կտոր է ընկել:



Ներկայումս քամու արագությունը նվազել է, սակայն որոշ շրջաններում տրանսպորտը շարունակում է խափանումներով աշխատել:

Նույն շարքից