Իրավական 

Օդանավը ստիպված վայրէջք է կատարել, երբ բորտուղեկցորդուհին ուշացրել է սենդվիչը

analitik.am

Ժնևից Պրիշտինա թռչող EasyJet ավիաընկերության օդանավը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել, երբ ուղևորը հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա՝ սենդվիչն ուշացնելու համար, հայտնում է express.co.uk-ը: Միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ ուղևորը «չափազանց երկար է սպասել սենդվիչին»: Ականատեսների խոսքերով՝ տղամարդը բացականչել է. «Ես մի քանի ժամ է՝ սպասում եմ: Ես սոված եմ»:

 


Նա այնուհետ հարձակվել է անձնակազմի երիտասարդ անդամի վրա:

 


«Նա գոռաց բորտուղեկցորդուհու վրա, այնուհետ կանգնեց և բռունցքով հարվածեց նրան, և երբ վերջինս ընկավ գետնին, ուղևորը շարունակեց հարվածել նրան»,- պատմել է տղամարդու կողքին նստած ուղևորը:

 


Մյուս ուղևորներն այնուհետ փորձել են հետ պահել տղամարդուն, իսկ օդաչուն օդանավն ուղղել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Ֆիումիչինո օդանավակայան՝ «անվտանգության նկատառումներով»:

 


Տղամարդը ձերբակալվել է Իտալիայի ոստիկանության կողմից, իսկ բորտուղեկցորդուհին բժշկական օգնություն ստացել տեղում:

 


EasyJet-ը հաստատել է հարձակման փաստը և նշել է, որ իր անձնակազմի անդամը հարձակման հետևանքով ստացել է վնասվածք և կոտրել ակնոցը:

Նույն շարքից