Իրավական 

Դուբլինի օդանավակայանում երկու ինքնաթիռներ բախվել են միմյանց

analitik.am

Դուբլինի օգանավակայանում՝ գետնի վրա, իռլանդական Ryanair ավիաընկերության 2 ինքնաթիռ են բախվել, ոչ ոք չի տուժել: Մի օդանավի թևը վնասել է մյուսի պոչային մասը, հայտնում է RIA Novosti-ն: Ավիաընկերության տեղեկությամբ՝ թռիչքի պատրաստվող ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկը չի տուժել: Նրանք բոլորը տարվել են օդանավակայանի շենք, որտեղ սպասում են այլ ինքնաթիռի տրամադրման:



Դեպքը որոշ ձգձգումներ է առաջացրել օդանավակայանից թռչող չվերթերի շրջանում, ժամանող ինքնաթիռներն ընդունվում են նախատեսվածի համաձայն, հայտնել են Դուբլինի օդանավակայանի ներկայացուցիչները:



https://pbs.twimg.com/media/CBfaQxDWUAAapPd.jpg:small

 

 

https://pbs.twimg.com/media/CBfaQxRXIAAv5Gj.jpg

 

 

https://pbs.twimg.com/media/CBfaQu1WQAActQd.jpg

Նույն շարքից