Իրավական 

FBI-ի ներկայացուցիչները հաստատել են, որ 2015-ի հունվարին սպանվել է ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկը

analitik.am

Հինգշաբթի օրը FBI-ի ներկայացուցիչները հաստատել են, որ 2015-ի հունվարին Ֆիլիպիններում գործողության ընթացքում սպանվել է ամենահետախուզվող ահաբեկիչներից մեկը՝ Զուլկիֆլի Աբդհիրը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:



Զուլկիֆլի Աբդհիրը Մալայզիայի քաղաքացի էր, FBI-ի տվյալներով՝ նա կապեր է ունեցել «Ալ-Քաիդա»-ի հետ: Նրան գտնելու համար ԱՄՆ պետդեպարտամենտը խոստացել էր 5 մլն դոլարի պարգևավճար:



Ահաբեկչին դժվարությամբ են ձերբակալել, ուստի հատուկ ծառայությունները միանգամից չեն հաստատել նրա մահը: Հատուկ գործողության ժամանակ սպանվել է տեղի ոստիկանության 44 ներկայացուցիչ:

Նույն շարքից