Իրավական 

Բժշկական համալսարանում 25-ամյա երիտասարդը մի շարք գողություններ է կատարել

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները  ապրիլի 1-ին, ժամը 08.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը բացատրություն է տվել, որ մարտի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ԵՊԲՀ-ից կատարել է մի շարք գողություններ:



Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 31-ի ժամը 16.30-ից  16.40-ն ընկած ժամանակահատվածում, Արթուր Մ.-ն Երևանի Կորյունի փողոցի 2 հասցեում գտնվող ԵՊԲՀ գրադարանում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1995 թ. ծնված Դիշա Մ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են 25.000 դրամ,   ընտանեկան 2 նկար, ուսանողական քարտ, առողջության ապահովագրության քարտ և Հնդկաստանի Հանրապետության բանկային քարտ:

 

 

Պարզվել է նաև, որ մարտի 31-ին, ժամը 15.10-ից  15.30-ն ընկած ժամանակահատվածում, Արթուր Մ.-ն ԵՊԲՀ լաբորատոր մասնաշենքի լսարաններից մեկում 1996 թ. ծնված Լիլիթ Բ.-ի պայուսակից գողացել է  դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր և այցեքարտեր:

 

 

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից