Իրավական 

Տեխասի բնակիչը սպանել է ընկերուհուն և ինքնասպան եղել շահած վիճակախաղի տոմսի պատճառով

analitik.am

ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքի 46-ամյա բնակիչ Թերի Մարտինը սպանել է իր ընկերուհուն, ում հետ չի ցանկացել կիսել 500 դոլար շահած վիճակախաղի տոմսը, հայտնում է Washington Post-ը:

 


Տղամարդը 500 դոլար էր շահել վիճակախաղի տոմսով: Նրա ընկերուհին՝ 48-ամյա Լորիս Հեմփթոնը, ցանկացել է, որ նա իր հետ կիսի գումարը: Զույգը վիճել է, որի ընթացքում Մարտինը հանել է ատրճանակը և կրակել կնոջ վրա: Այնուհետ նա ինքնասպան է եղել:

 


Վիրավորված կինը կարողացել է 911 զանգահարել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Մարտինը և Հեմփթոնն իրար ճանաչել են մանկուց: Վերջին տարիներին նրանք միասին են ապրել:

Նույն շարքից