Իրավական 

Գերմանիան կասկածի տակ է դնում Ալպերում կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուի բժշկական եզրակացությունը

analitik.am

Գերմանական իշխանությունները կասկածի տակ են դրել Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցի բժշկական եզրակացությունը:

 


Ինչպես տեղեկացնում է РИА Новости լրատվական գործակալությունը, այդ մասին հաղորդել է Գերմանիայի ավիաարդյունաբերության ֆեդերացիայի ղեկավար Կլաուս Պետեր Զիգլոխը:
Բժիշկները Լյուբիցին թռիչքների համար պիտանի էին ճանաչել:

 


«Երկրորդ օդաչուն առողջ է ճանաչվել, և ոչ մեկ անգամ, այլ բազմիցս: Նա պիտանի է եղել թռիչքների համար»,- հայտարարել է նա:

 


Պաշտոնյայի խոսքով՝ «ավիաընկերությունները պետք է վստահ լինեն, որ կարելի է վստահել այս եզրակացություններին»:

 


Գերմանիայի տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հաղորդել է, որ նոր չափորոշիչներ են գործելու:

 


«Օդաչուների հոգեբանական առանձնահատկությունները պետք է հատուկ դեր խաղան»,- ասել է նա:

 


Դոբրինդտը հավելել է, որ իշխանությունները կզբաղվեն օդաչուի խցիկի դռան մեխանիզմի բարելավման հարցով:

 


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը մարտի 24-ին կործանվել է ֆրանսիական Ալպերում: Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռում եղել է 150 մարդ։

Նույն շարքից