Իրավական 

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. Կան զոհեր և վիրավորներ. Shamshyan. com

analitik.am

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ ապրիլի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ford Transit մակնիշի 34 MF 247 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տանձուտ գյուղում բախվել է բնակելի շինության պատին և երկաթե դարպասին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:



Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:



Տեղում է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արմավիրի ոստիկանապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:



Ըստ կայքի՝ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Արմավիրի քննչական բաժնում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն շարքից