Իրավական 

Բելգիացի քաղաքական գործիչը խեղդվել է բռնաբարության գործով դատարանի առաջ կանգնելու օրը

analitik.am

Բելգիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկին՝ Ֆլամանդական սոցիալիստական կուսակցության նախկին առաջնորդ Ռոբերտ Սթևարտին, մահացած են գտել այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ նա դատարանի առաջ կկանգնի բռնաբարության մեղադրանքով:

 


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, 60-ամյա գործչի դին հայտնաբերվել է Բելգիայի արևելքում գտնվող Հասսելթ քաղաքից ոչ հեռու՝ ջրանցքում:

 


Բելգիական լրատվամիջոցների տվյալներով՝ նրան մեղադրանք է ներկայացվել դեռ 2 տարի առաջ: Կինը, ում անունը չի հաղորդվում, Սթևարտին մեղադրել է 2010 թվականին հեռուստաշոուի նկարահանումից հետո իրեն բռնաբարելու համար:

 


Գործիչը հերքել էր մեղադրանքը, խոստովանելով, որ կնոջ հետ հարաբերություն ունեցել է փոխադարձ համաձայնությամբ:

 


Երեկ պետք է տեղի ունենար դատական նիստը, սակայն Սթևարտը դրան չի ներկայացել: Որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել է նրա խեղդված մարմինը:

Նույն շարքից