Իրավական 

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչը

analitik.am

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված նյութերով  ՀՀ հատուկ քննչական  ծառայությունում  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին  կետով  հարուցված  քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ն  խոշոր  չափերով  կաշառք պահանջելու  և ստանալու  կասկածանքով ձերբակալվել է:



Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության ՀՔԾ լրատվական ծառայությունը։



Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2014թ. ապրիլի վերջին պետական հատուկ  ծառայություն իրականացնող  ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի  քննիչն  իր վարույթում քննվող քրեական գործով Կարապետ Մ.-ին և վերջինիս ընկերներ Միսակ  Ս.-ին և ոմն Ռոբերտին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրություն ընտրելու դիմաց Միսակ Ս.-ի հոր միջոցով պահանջել է խոշոր չափերով` 826 հազ. ՀՀ դրամին համարժեք 2 հազ ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը հասցրել է ստանալ հիշյալ գործով անցնող անձանց ծնողներից:



Նախաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից