Իրավական 

Երևանի Էստոնական փողոցի աղբամաններից մեկում Exclusive Makarov գրառմամբ ատրճանակ է հայտնաբերվել

analitik.am

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ապրիլի 2-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 7 հասցեի դիմաց` աղբամանների մոտ, զենք է թողնում:



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Exclusive Makarov» գրառմամբ ատրճանակ` փամփշտատուփով:



Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից